ինտերիեր եւ էքստերիեր

պողպատի փայլ եւ հուսալիություն ցանկացած միջավայրում

ժամանակակից եւ նորաձեւ ինտերիերի անբաժանելի մաս կազմող չժանգոտող պողպատից ցանկացած դետալ` սյուներ, աստիճանավանդակներ, դռներ եւ պատուհաններ, բազրիքներ եւ այլն պատրաստվում է յուրաքանչյուր պատվիրատուի անհատական պահանջների համաձայն: չժանգոտող մետաղը` քարի, փայտի, ապակու եւ այլ նյութերի հետ ներդաշնակ համադրությամբ, տարածքի ներքին հարդարանքին հաղորդում է պողպատի փայլ եւ շքեղություն: արտաքին ձեւավորման մեջ չժանգոտող մետաղի օգտագործումը թույլ է տալիս ունենալ արդիական եւ գրավիչ շքամուտքեր, ցուցափեղկեր, արտաքին դռներ եւ պատուհաններ, ցուցանակներ, աստիճանավանդակներ, բալկոններ: ընկերությունն ունի նաեւ վերելակների պատրաստման հարուստ փորձ:
© «ԵՎՐՈՇԻՆ» ՍՊԸ 2009. Բոլոր իրավունքները պաշտպանված են: